Շվեդիայի բնակարանային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի նախարար Մեհմեդ Քափլանին նախքան նրա պաշտոնանկությունը լուսանկարել են ծայրահեղ աջակողմյան թուրքական խմբավորման անդամների հետ ընթրիքի ժամանակ, գրում է Local –ը։

Լուսանկարում երեւում է, որ նա ճաշում է Գորշ գայլերի անդամների եւ Շվեդիայում Թուրքական միության նախկին ղեկավար Բարբարոս Լեյլանիի հետ։ Վերջինս հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ հայերի դեմ ատելություն քարոզող ելույթում կոչ էր արել «սպանել հայ շներին»։