2015-ին Հայաստանի սոցապահովության ծառայությունների երկու մարզային բաժանմունքներում 106 մլմ դրամի խախտում է հայտնաբերվել: Այս մասին ասվում է Հայաստանի Վերահսկիչ պալատի զեկույցում, որը ապրիլի 19-ին հաստատվել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Ինչպես հայտնել է պալատի ղեկավարի տեղակալ Արա Նռանյանը, ՎՊ-ը ստուգումներ է անցկացրել սոցապահովության ծառայությունում՝ մասնավորապես Կոտայքի ու Արագածոտնի մարզերում: Երկու մարզերում էլ խախտումները զանգվածային բնույթ ունեին: Դրանց ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 106 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով 220 հազար դոլար): Խախտումների մեծ մասը պայմանավորված էր նրանով, որ նպաստ ստացող ընտանիքների մասին տեղեկությունները բազա են մուտքագրվել ոչ ժամանակին կամ սխալ: Դրա հետեւանքով նպաստներն էլ են սխալ հաշվարկվել: «Հիմա սոցապահովության ծառայությունն աշխատում է տվյալների միասնական բազայի վրա, այդ ժամանակ այդ խնդիրները պետք է որ լուծում ստանան»,- հավելել է Նռանյանը:




























