Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դիմել է Սպիտակ Տուն՝ պետական այցի ու նախագահ Օբամայի հետ հանդիպում խնդրելով։

Թուրքական Taraf պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանություններն արդեն 2 ամիս քննարկում են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խնդրանքը, սակայն դեռ վերջնական պատասխան չեն տվել։ Նշվում է, որ Դավութօղլուի այցը ԱՄՆ հավանական է մայիսին։