Հայաստանը կարելի է դիտարկել որպես ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի երկրների երկխոսության մոդել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումի ժամանակ նշել է Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Իր ելույթում Վաչե Գաբրիելյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ փոխգործակցության հարուստ փորձ, կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ- ԵՏՄ փոխհարաբերություններում:
Փոխվարչապետ Գաբրիելյանն ընդգծել է, որ Հայաստանը կարելի է դիտարկել որպես մոդել՝ Եվրամիության և տարածաշրջանային տնտեսական միություններին անդամակցող այլ երկրների միջև երկխոսության տեսանկյունից:




























