Ռուսական տնտեսությունը կարող է կայուն լինել առանց նավթագազային հսկայական եկամուտների , ասել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Պետդումայի առաջ կառավարության հաշվետվության ընթացքում , հայտնում է Gazeta–ն:
«Մեր երկրում փոխվել է բյուջեի եկամուտների կառուցվածքը: Նավթի ու գազի հետ կապ չունեցող վաճառքի մասնաբաժինը ավելացել է՝ հասնելով գրեթե 60 տոկոսի: Մեծամասամբ սա բացատրվում է էներգակիրների գների անկումով: Բայց մենք էլ ենք քայլեր ձեռնարկում ու դրանք արդյունավետ են եղել: Տնտեսությունը կարող է կայուն լինել առանց նավթագազային գերեկամուտների, ու մենք դա ապացուցեինք: Իհարկե մենք դեռ շատ բան պետք է անենք , որպեսզի ամրապնդենք այդ դրական շարժը »,- ասել է վարչապետը:
Նա նաեւ նշել է , որ իշխանություններին հաջողվել է կայունացնել բանկային ոլորտի աշխատանքը՝ վարկային կազմակերպությունների նախակապիտալիզացման հաշվին:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
«Ներդրումների արտահոսքը փոխարինվել է ներհոսքով: Բանկերը այնուամենայնիվ ավելացրել են տնտեսության վարկավորումը՝ չնայած ոչ այն տեմպերով , որոնք մեզ պետք են»,- ասել է կառավարության ղեկավարը:
Մեդվեդեւը հիշեցրել է , որ ընթացիկ տարվա ընթացքում գնաճը տարեկան կտրվածքով 8 տոկոսից էլ քիչ է կազմել:
«Այս մակարդակը համադրելի է հետճգնաժամային 2010-ի հետ , երբ ռուսական տնտեսությունը սկսել էր աճել բավականին զգալի անկումից հետո »,- ասել է նա
Վարչապետը նաեւ նշել է , որ Ռուսաստանին հաջողվել է ցածր մակարդակի վրա պահպանել պետական պարտքը, որը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 13.6 տոկոսը:




























