Հնդկաստանի Օդիշյա, Թելանգանա եւ Անդհրա Փրադեշ նահանգներում անսովոր տաք եղանակի պատճառով վերջին 2 շաբաթում առնվազն 200 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ջերմային հարվածներից ավելի քան 100 մարդ մահացել է Թելանգանայում, ավելի քան 70-ը՝ Անդհրա Փրադեշում, 45-ը՝ Օդիշյեում։
Այդ նահանգներում ամառվա համար բարձր ջերմաստիճան է գրանցվել։ Սնդիկի սյունը բարձրացել է մինչեւ 43 աստիճան Ցելսիուս, ինչը 5-6 աստիճանով բարձր է նորմայից։ Օդիշյայում ցերեկային ժամերին ջերմաստիճանը հասնում է 46 աստիճանի։
Հաղորդվում է, որ արեւահարումից հիմնականում տուժում են գյուղացիները։





























