Պետք է կարողանանք ավելի լուրջ լիազորություններ տալ Հաշվեքննիչ պալատին, որպեսզի այն խնդիրները, որ խորհրդարանն ու հասարակությունը դնում են պալատի առջեւ, ավելի լավ իրականացնեն: Այս մասին, այսօր` ապրիլի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը` պատասխանելով հարցին, թե Դաշնակցությանը հաջողվո՞ւմ է իրականացնել իր խոստումը՝ իշխանության ներսից փոփոխություններ իրականացնելու մասին:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Վերահսկիչ պալատում հավաքված է լավ պրոֆեսիոնալ ներուժ, բավականին լավ տիրապետում են գործին եւ այդ առումով որեւէ խնդիր չկ: Խնդիրը հետեւյալն է` Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր օրենսդրական փաթեթը, որ պիտի ներկայացնենք, դրանով պետք է կարողանանք ավելի լուրջ լիազորություններ տալ Հաշվեքննիչ պալատին, որպեսզի այն խնդիրները, որ խորհրդարանն ու հասարակությունը դնում են պալատի առջեւ, ավելի լավ իրականացնեն»,-նշեց Արա Նռանյանը: