Ապրիլի 18-ին, ժամը 12.40-ին, Երեւանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան եւ «ELITE BAQTIAN» մակնիշի մոպեդը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով մոպեդի վարորդը շպրտվել է նշված վայրում կայանված՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վրա ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: