Ապրիլի 18-ին, ժամը 17.45-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սասունցի Դավթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 19.00-ին, «Հիգեր» մակնիշի ավտոբուսի վարորդը Երեւանի Կասյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: