Եվրոպայի խորհրդի շենքի մոտ այսօր՝ ապրիլի 19-ին, բողոքի ակցիա են կազմակերպել քրդերը, որոնց վանկարկում են «Erdoghan Terrorist, Erdoghan Dictator»՝ «Էրդողան ահաբեկիչ, Էրդողան բռնակալ», հաղորդում է Panorama.am կայքը:
Քրդերն իրենց բողոքի ակցիան կազմակերպել էին այն պահին, երբ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) շարունակվող նիստում ելույթ էր ունենում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ցուցարարները վանկարկումներով պահանջում են քրդական հարցի քաղաքական լուծում և ազատություն տալ Օջալանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

![]()





























