Պետությունը գյուղացիներին ավելի շատ սերմ է բաժանել, քան նրանք կարող էին ձեռք բերել, իսկ մնացորդն անարդյունավետ է օգտագործվել։ Այս մասին ասված է Հայաստանի Վերահսկիչ պալատի 2015 թվականի հաշվետվության մեջ, որը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում։
Մասնավորապես, պալատը ստուգել է 214-2015թթ. բաշխումը։ Այդ 2 տարում ծրագրով ծախսվել է 3 մլրդ 294 դրամ պետական միջոց։ 704 մլն դրամի չափով սերմ մնացել է չիրացված։
Դրա պատճառով Կառավարությունը որոշել է այդ մնացորդը բաշխել չունեւոր գյուղացիների միջեւ։ Սակայն բաշխման չափանիշները չեն հաստատվել։ Արդյունքում շատ դեպքերում հարցը, թե ով անվճար սերմ կստանա, միաձայն որոշել է գյուղի ավագանին։





























