Եվրասիայի խորհրդարանների խոսնակների խորհրդակցությունը կկայանա 2017 թվականին, Սեուլում: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին որոշվել է Մոսկվայում կայացած առաջին հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ բոլորը սատարեցին ամենամյա ձեւաչափով խորհրդակցություններ անցկացնելու գաղափարը: 2017 թվականին՝ հաջորդ խորհրդակցությունն անցկացնելու իրավունքը Կորեայի Հանրապետությանն է՝ որպես այսօր հանդիպման համանախաձեռնողի»,- հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Եվրասիայի խորհրդարանների խոսնակների առաջին հանդիպումը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի եւ Հարավային Կորեայի նախաձեռնությամբ: Հանդիպմանը եվրասիական մայրցամաքի 19 երկրի ներկայացուցիչ է մասնակցել: