Երեւանի Ամիրյան փողոցում այսօր՝ ապրիլի 19-ին, հրդեհ է բռնկվել «Նացիոնալ» հյուրանոցի վերնահարկում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ի կայքից:

Ահազանգը ստացվել է ժամը 17:06-ին, դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաեւ ՃԿԱԿ օպերատիվ եւ ԱԻ արձագանքման խմբերը:

Նշենք, որ նախնական տվյալներով հրդեհի պատճառը եղել է վերելակի գեներատորից արտահոսքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել՝ 17.30-ին, էական վնասներ չկան:

Տանիքում` երկաթե պահարանի մեջ, այրվել է դիզելային շարժիչով գեներատոր: