Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ի կայքից:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ, ՄՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

КамАЗ մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, որի հետեւանքով մահացել է Ռուսաստանի քաղաքացի Կազբեկ Կ.-ն, իսկ ուղեւորը փրկարարների օգնությամբ  տեղափոխվել է հիվանդանոց: