Իշխանությունները հասցված վնասը գնահատում եմ 3 մլրդ դոլար, տարերային աղետի հետեւանքները վերացնելու համար երկիրը պետք է ծախսի ՀՆԱ-ի 2-3 տոկոսը 
Էկվադորում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 507-ի, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Վերջին տվյալներով, նույնականացվել է 499 մարդու մամին: Նրանց շրջանում կան Կուբայի, Դոմինիկյան հանրապետության, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի ու Կանադայի քաղաքացիներ, հայտնում է Life–ը: 
Պեդերնալես, Պորտովյեխո ու Մանտա քաղաքները ամենաշատն են տուժել տարերային աղետից: Զոհերի մեծ մասը այդ քաղաքներում է եղել: 
Մինչ այդ Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորեան հայտնել էր, որ երկրաշարժի հասցրած վնասը գնահատվում է մոտավորապես 3 մլրդ դոլար, իսկ քաղաքների վերականգնման համար պահանջվում է ՀՆԱ-ի 2-3 տոկոսը: