Վենեսուելայի նախագահի կողմից ղեկավարվող Միասնական սոցիալիստական կուսակցությունը երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել։

Ձայների 90 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ սոցիալիստները կստանան խորհրդարանի տեղերի մեծամասնությունը՝ 165-ից ամենաքիչը 90-ը։ Միապալատ խորհրդարան են անցել նաեւ Չավեսի կողմնակիցները, այդ թվում՝ կոմունիստները։

ԱՄՆ-ին ակտիվորեն սատարող ընդդիմադիրները ստիպված են գոհանալ 59 մանդատներով։