Երեւանում ապրիլի 19-21-ն ընթանում է Եվրոպայի փոստային օպերատորների՝ կովկասյան տարածաշրջանում առաջին լիագումար ժողովը։ «Հայփոստն» ընդունում է PostEurop եվրոպական փոստային օպերատորների  տարածաշրջանում առաջին ժողովը։

Եռօրյա միջոցառումների նպատակն է միավորել ավելի քան 52 փոստային օպերատորներին՝ առանցքային հարցերը եւ փոստային ոլորտում նորարարական միտումների ֆոնին հնարավորությունները քննարկելու համար։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Երեւանում այս կարեւորագույն միջոցառմանը ներկա են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Կլիվասը, PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան Պոլ Ֆորսեւվիլը, PostEurop-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը։