Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երեւանի Էստոնական փողոցում գտնվող դպրոցի ծառերի տակ զենք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերեցին «BUL CHEROKEE» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ` փամփշտատուփով, եւ 9 մմ տրամաչափի 12 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























