Երեւանում Եվրոպայի փոստային ծառայությունների՝ PostEurop միության օպերատորների՝ տարածաշրջանում առաջին լիագումար ժողովի շրջանակներում ապրիլի 20-ին մարվել է մեկ դրոշմանիշով ծրարը, որը ստացել է «31-րդ ամենամյա լիագումար ժողով PostEurop» անվանումը։

Уважаемые семьи отбывающих обязательную военную службу,
ACBA-CREDIT AGRICOLE BANK понизил ставки уже действующих или выдаваемых потребительских кредитов. Спасибо тебе, защитник Родины… Все будет хорошо!

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «Հայփոստ» ՓԲԸ Դիտորդական խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Կլիվասը, PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան Պոլ Ֆորսեւվիլը, PostEurop-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը։

Ծրարը կազմվել է երեւանյան ժողովի խորհրդանիշի տեսքով եւ ձեւով. իրար վրա դրված 2 ծրար, որոնք հիշեցնում են Մասիսն ու Սիսը։ Ծրարը տպվել է Կանադայում 20 հազար նմուշով։