Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, Ռուսաստանի հայտնի ընդդիմադիր Գարի Կասպարովը ժամանել է Խանտի Մանսիյսկ` ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու, աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի նախընտրական արշավին մասնակցելու համար, հաղորդում է «Յուգրա-Ինֆորմը»:

Կարպովի արշավին նվիրված ստնեդի մոտ ամեն օր աժիոտաժ է, Կարպովն ինքնագրեր է բաժանում, լուսանկարվում է երկրպագուների հետ եւ զրուցում հյուրերի հետ: Կարպովն իր նախըտնրական արշավի ընթացքը գերազանց է գնահատել. «Ես չեմ կասկածում իմ հաղթանակին»,- լրագրողներին ասել է Կարպովը:

Թեկնածում հերքել է տեղեկատվությունը, թե իրեն ընդամենը երկու տասնյակ ֆեդերացիաներ են պաշտպանում: Հաղթանակի համար անհրաժեշտ է 82 երկրի ձայն: Կարպովը հայտարարել է, որ իրեն աջակցողների թվի մասին տեղեկությունը վաղուց հնացել է, պարզապես այժմ արդեն թիվ չի հրապարակում` Կիրսան Իլյումժինովի ճնշումներից խուսափելու համար: