Հայկական շինարարական ընկերությունները հնարավորություն կստանան մասնակցել «Ռոսատոմ» պետական ընկերության ատոմային օբյեկտների բոլոր մրցույթներին։ Այս մասին ապրիլի 20-ին՝ Երեւանում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, ասել է «Ռոսատոմի» փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը։
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նրա խոսքով՝ ընկերությունները, որոնք կնշվեն «Ռոսատոմի» հատուկ գրանցման հարթակում, ազատ պայմանագրերի հնարավորություն կունենան ոչ միայն Հայկական ԱԷԿ, այլ նաեւ «Ռոսատոմի» բոլոր օբյեկտների համար։ Իսկ դա միայն այս պահին 43 կառուցվող օբյեկտ է նշանակում՝ 34-ը՝ Ռուսաստանում, 9-ը՝ արտասահմանում։ «Ռոսատոմի» հարթակում գրանցված է 10 հազար ընկերություն, որոնցից 1.5 հազարը ռուսական չեն։ «Գրանցման մեջ ոչ մի բարդ բան չկա։ Բայց մենք պատրաստ ենք ցույց տալ, թե ինչպես է դա արվում։ Վճարումներ կատարել նույնպես պետք չէ, պարապես պետք է գալ եւ ցույց տալ փորձը»,- նշել է Կոմարովը։



























