Փոստային ենթակառուցվածքը, որն աշխարհում ամենատարածվածն է եւ զարգացածը, շատ լավ լոգիստիկ հնարավորություն է օնլայն առեւտրի եւ մատակարարման համար։ Այս մասին ապրիլի 20-ին՝ Երեւանում Եվրոպայի փոստային օպերատորների առաջին կովկասյան լիագումար ժողովի ժամանակ, ասել է PostEurop Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը։
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նրա խոսքով՝ օնլայն շոփինգը եւ էլեկտրոնային առեւտուրը դինամիկ զարգանում են ամբողջ աշխարհում։ «Էլեկտրոնային առեւտուրը եւ ֆինանսական ծառայությունները այն հիմնական ուղղություններն են, որոնք վերաբերում են բոլոր երկրներին եւ տարածաշրջաններին։ Այդ ոլորտը զարգացման հսկայական ներուժ ունի, եւ դա հիմնական ռազմավարական ուղղություններից մեկն է, որը կքննարկվի առաջիկա Համաշխարհային փոստային միության գիտաժողովում»,- ասել է Հուսեյնը։



























