Իլհամ Ալիեւի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության կենտրոնակայանում կայացել է փակ նիստ՝ նվիրված նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններում թեկնածուների ընտրացուցակների շուրջ տարաձայնություններին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական գործակալությունները, կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովի նախագահությամբ կայացած նիստին մասնակցել են նրա տեղակալներ Սիյավոշ Նովրուզովը, Մուբարիզ Գուրբանլին եւ կուսակցության ղեկավար այլ անձինք:
Թեկնածուների միացյալ ցանկը հրապարակվել էր սեպտեմբերի 18-ին: Ալիեւի կուսակցությունը կրկնակի չի առաջադրել այս գումարման 18 պատգամավորների, ինչը լուրջ տարաձայնություններ էր հարուցել կուսակցության ներսում: «Լքյալների» մեծ մասն առաջադրել է իր թեկնածությունն ինքնուրույն՝ մրցակցություն ստեղծելով կառավարող կուսակցության թեկնածուների համար: Կուսակցության ղեկավարությունն արդեն սպառնացել է այդ գործիչներին հեռացնել կուսակցության շարքերից, իսկ այսօրվա նիստից հետո դա ավելի առարկայական կլինի:
Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին:





























