Էկվադորում հերթական երկրաշարժն է եղել, հայտնում է Reuters–ը:
Նշում են, որ երկրաշարժի մագնիտուդը 6.2 է եղել: Այս մասին հայտնել են Ցունամիների մասին նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնից:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Էկվադորի հյուսիս -արեւմուտքում Էսմերալդաս առափնյա քաղաքից 70 կմ հեռավորության վրա:
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը Էկվադորի ափերի մոտ այդ նույն տարածքում գրանցվել էր եւս մեկ երկրաշարժ՝ 5.5 մագնիտուդով:




























