ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կառուցողական է համարում Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով տեղի ունեցած քննարկումները:
«Առաջարկը ՀԱԿ-ի կողմից էր, ի սկզբանե մենք երկու պայման ենք առաջ քաշել, որ համաձայն ենք ցանկացած ձեւաչափով քննարկումներ կազմակերպելուն, որ պետք է նստենք, քննարկենք, կառուցողական դաշտում լուծումներ գտնեք, բայց դա չի լինելու միակ ձեւաչափը, որ մենք քննարկելու ենք, որեւէ որոշում չի կայացվելու, դրանք լինելու են քննարկումներ, ինչպիսին մենք այս օրերին ունեցել են երկու-երեք տասնյակից ավելին»,- այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Սահակյանը:
«Մեզ համար դժվար էր բերել կառուցողական դաշտ, մեր գործընկերներին հորդորել բանակցել, զիջել: Բայց ես երկու-երեք քննարկման մասնակցել եմ, բավական կառուցողական էր, կարծում եմ, ես ինձ համար օգտակարը գտել եմ այդ քննարկումներում»,-նշեց նա:
Հովհաննես Սահակյանի խոսքով՝ երբ առաջին ընթերցմամբ հանձնաժողովի նիստում քննարկվի Ընտրական օրենսգիրքը, բոլորը կնկատեն փոփոխությունները, որոնք մտցվել են ընտրական օրենսգրքում այս եւ այլ քննարկումների արդյունքում:
Պատգամավորը նշեց, որ ՀԱԿ-ի բարձրացրած խնդիրների վերաբերյալ իրենք իրենց առաջարկներն ունեն:
«Մատերը թանաքոտել փոխարեն մենք առաջարկում ենք էլեկտրոնային եղանալով մատնահետք վերցնելը, ցուցակները հրապարակելու փոխարեն՝ էլեկտրոնային սարքավորման միջոցով մասնակցած բոլոր քաղաքացիների հերթական համարների տպագրումը եւ թույլ տալը, որ բոորը անխտիր տեսանկարահեն, լուսանակարահեն, որը հետագայում կարող է տարբեր գործընթացնրի հիմք հանդիսանալ»,- ասաց պատգամավորը:
Հովհաննես Սահակյանը նշեց, որ իրենք դեմ չեն տեսախցիկների տեղադրմանը, եթե կա ֆինանսավորում եւ չի լինելու ուղիղ հեռարձակում:




























