Կրեմլի Մեծ պալատի Ալեքսանդրյան սրահում օտարերկրյա դեսպաններին հավաստագրերի հանձնմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ միջազգային բարդ հակամարտությունները պիտի լուծվեն պետությունների խմբերի կողմից, հայտնում է Life-ը:

«Սիրիական իրավիճակը եւս մեկ անգամ հաստատեց, որ միջազգային հանրությունը կարող է արդյունքների հասնել` իրար հետ խորհրդակցելով, հենվելով միջազգային իրավունքի վրա», - ասել է ռուսաստանյան առաջնորդը:

Դեսպաններին դիմելով` ՌԴ նախագահը նաեւ վստահություն է հայտնել առ այն, որ նրանց աշխատանքը կվերաբերի նաեւ Ռուսաստան- АСЕАН գագաթնաժողովին:

«Չեմ կասկածում, որ ձեր ղեկավարած առաքելությունների ուշադրության կիզակետում կլինի նաեւ մայիսին Սոչիում տեղի ունենալիք Ռուսաստան-  АСЕАН գագաթնաժողովը», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով, Ռուսաստանն ակտիվորեն նախապատրաստվում է այդ խոշոր միջազգային միջոցառմանը, որը հնարավորություն կտա ամփոփել Ռուսաստանի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների 20-ամյա արդյունավետ համագործակցության արդյունքները: