ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լեւոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության եւ հսկողության կարիք ունի, եւ դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության եւ կյանքի համար:

Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լեւոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու եւ վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ: