Ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գեղանուշ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան - Գեղանուշ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 CO 304 պետհամարանիշով ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 50 մետր):
Վարորդը՝ 1970թ. ծնված Ս. Վ.-ն, ստացել է մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածին հանձնել են «1-03» ծառայության աշխատակիցներին: Վերջինս տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























