Ռուբլու փոխարժեքի նվազման եւ տնտեսական այլ բարդությունների պատճառով Հայաստանից Ռուսաստան միրգ արտահանողները ստիպված եղան իջեցնել գները, իրենց համար կարեւորագույն շուկան չկորցնելու համար:
Հարգելի պարտադիր
ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի
տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Հանրապետության պետեկամուտների կոմիտեի հրապարակած արտաքին առեւտրի վերաբերյալ պետվիճակագրական տվյալները վկայում են, որ 2014-ին Հայաստանից մոտավորապես 7,8 հազար տ խաղող է արտահանվել մոտ 6,7 մլն դոլար գումարի: 2015-ին մի քիչ ավելի քիչ է արտահանվել` 6,5 հազար տ, բայց եկամուտը կազմել է ընդամենը 2,2 մլն դոլար: Այլ խոսքով, 1 կգ-ի արտահանման միջին գինը ստիպված են եղել իջեցնել 85-ից մինչեւ 34 ցենտ (2015-ի վերջի փոխարժեքի վերահաշվարկով` մեկ կգ-ի դիմաց 22 ռուբլի): Բնականաբար, խոսքը մեծածախ գնի մասին է, առանց մանրածախ հավելադրման:
Հաշվի առնելով ռուբլու փոխարժեքի նվազումը ոչ միայն դոլարի հանդեպ, այլեւ դրամի, մեծածախ առեւտրով զբաղվող հայաստանցիներն իջեցրել են գնման գները, որպեսզի ստիպված չլինեն ռուբլով բարձրացնել գինը:
Ճիշտ այդպես էլ ստիպված են եղել էժանացնել կորիզավոր մրգերը (ծիրանը, դեղձը, սալորը, կեռասը): 2014-ին մոտավորապես 6,9 մլն դոլարի 5,8 հազար տոննա միրգ է արտահանվել: 2015-ին արտահանումը մի քանի անգամ շատ է եղել` 23,5 հազար տ., իսկ դրանց դիմաց հաջողվել է ընդամենը 8,6 մլն դոլար ստանալ (այսինքն` միջինը 37 ցենտ 1,2 դոլարի փոխարեն):
Նշենք, որ մրգերի առեւտրի առումով Հայաստանի համար ամենակարեւոր շուկան մնում է Ռուսաստանը (խաղողի 70 տոկոսից ավելին, կորիզավորների 85 տոկոսը եւ խնձորի ավելի քան 90 տոկոսը):





























