Ռուսաստանում նավթի արդյունահանումն ընթացիկ տարում կաճի մինչեւ 540-544 մլն տոննա, հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս տարի մենք գնահատում ենք, որ մեզ մոտ 540-ից 544 կլինի», — ասել է Նովակը ԲՈՒՀ-երի ուսանողների հետ հանդիպմանը:
«Եթե գներն ավելի բարձր լինեն եւ ներդրումները շարունակվեն, մեզ մոտ էլ կշարունակվի մշակումը եւ հորատումը, եւ մենք կարող ենք ավելի բարձր ցուցանիշներ ունենալ: Ոմանք ասում են, թե կարող ենք եւ 600, եւ 650 մլն տոննա արդյունահանել», — նշել է նախարարը:
«Կարծում եմ, այն ցուցանիշները, որոնց այժմ հասել ենք` տարեկան 520-540 մլն տոննա նավթ, այնպիսի ցուցանիշներ են, որոնք կարող են որպես հիմք ընդունվել առաջիկա հեռանկարի պլանավորման համար: Առավելագույնի մասին ես չէի խոսի, ես խոսում էի այն օպտիմալ ցուցանիշների մասին, որ մենք նախատեսել ենք. դա մոտավորապես 540 մլն տոննան է», — ասել է նա:
2015-ին ՌԴ-ում նավթի արդյունահանումը 534 մլն տ է կազմել:





























