Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին:

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը:

Անդրադարձ է կատարվել Չինաստանի հետ Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների փոխգործակցության հնարավոր զարգացման եւ տվյալ ձեւաչափի իրավա-պայմանագրային հիմքի ձեւավորման հարցերին: