Ռեգբիի Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Թերի Նյուտոնը ինքնասպան է եղել Մեծ Մանչեսթեր կոմսության Օրել բնակավայրի իր տանը`կախվելու միջոցով:

BBC-ն հաղորդում է, որ ինքնասպանության պատճառն արգելված դեղամիջոցների օգտագործման համար ստացած երկու տարվա որակազրկումն է: 2009-ի նոյեմբերին Նյուտոնի դոպինգ-թեստը ցույց էր տվել, որ նա աճի հորմոն է օգտագործում: Սոմատոտրոպինն ընդգրկված է Համաշխարհային հակադոպինգային գործակալության սեւ ցուցակում:

2010թ. փետրվարին Բրիտանական հակադոպինգային գործակալությունը Նյուտոնին որակազրկել է երկու տարով: 31-ամյա Նյուտոնը դարձավ աճի հորմոնի օգտագործման համար որակազրկված առաջին մարզիկն աշխարհում: