Մեքսիկայի Վերակրուս նահանգի նավթաքիմիական գործարանում պայթյունից վիրավորվել է 105 աշխատակից, որոնց հոսպիտալացվել են։ Այս մասին ասված է նահանգապետի թվիթերյան էջում։
58 տուժածները Petróleos Mexicanos Մեքսիկայի պետական նավթագազային ընկերության աշխատակիցներն են։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ կա 3 զոհ։
Clorados 3 գործարանը պատկանում է Petroquímica Mexicana de Vinilo ընկերությանը, որը վերահսկվում է Pemex-ի եւ Mexichem-ի կողմից։ Պայթյունի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։



























