Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սառը ընդունելության են արժանացրել, գրում են արեւմտյան լրատվամիջոցները։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Աս Սաուդը հրաժարվել է դիմավորել Օբամային օդանավակայանում եւ իր փոխարեն Էր Ռիադի նահանգապետի ղեկավարած պատվիրակությունն է ուղարկել։ Թագավորը Օբամային դիմավորել է միայն Էրղա պալատում, որտեղ կայացել են բանակցությունները, թեպետ մի քանի օր առաջ թռիչքուղու մոտ դիմավորել էր Պարսից ծոցի երկրների ավելի ցածր օղակի քաղաքական գործիչներին։
Պարբերականը նշում է, որ նման սառը ընդունելությանը մի քանի գործոն են նպաստել՝ փոխադարձ լարվածությունը հարաբերություններում, Մերձավոր Արեւելքում անհանգիստ դրությունը, նավթի գների կտրուկ անկումն ու տնտեսա-քաղաքական անորոշությունը։
Der Spiegel-ի կարծիքով Էր Ռիադի համբերության բաժակը լցվել է, իսկ Օբամայի այցը հիանալի առիթ էր ցույց տալ, թե որքան է նա զայրացրել իրենց։
CNN հեռուստաընկերությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահին ցուցաբերած ընդունելությունը արհամարհական էր, եւ դա վկայում է երբեմնի հավատարիմ դաշնակիցների միջեւ հարաբերությունների սառեցման մասին։





























