Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի իշխանությունները Մեքսիկայի կողմից եկող գաղտնի թմրաթունել են հայտնաբերել, որում յոթ տ. մարիխուանա է հայտնաբերվել եւ մեկ տ.-ից ավելի կոկային, հայտնում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով, թունելը գրեթե 300 մ երկարություն ունի, սկիզբ է առնում Մեքսիկայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Տիհուանա քաղաքի տներից մեկից մինչեւ ԱՄՆ-ի հետ սահման, ամերիկյան տարածքում դրա երկարությունը մոտավորապես 500 մ է կազմում: Տեղի իշխանությունները պնդում են, որ սա ամենաերկար թմրաթունելն է, որը երբեւէ հայտնաբերել են Կալիֆորնիայում:
Թունելն օգտագործվել է թմրանյութեր պահելու համար եւ զինված է եղել երկաթգծով, օդափոխությամբ, էլեկտրականությամբ եւ մեծ վերելակով: Թունելի ելքը գտնվել է Սան Դիեգոյի արդյունաբերական գոտում եւ փակված է եղել թափոնների համար կոնտեյներով:
Հեռուստաալիքը հաղորդում է, որ ուրբաթ վեց մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են թմրահանցանքների եւ թունելի կառուցման համար:
Վերջին 10 տարվա ընթացքում Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանի տակ գնալով ավելի հաճախակի են ստորգետնյա մուտքեր հայտնվում: Իշխանությունները կարծում են, որ, թմրանյութի առեւտրից բացի, դրանք օգտագործում են Մեքսիկայից եւ Կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալների անօրինական տեղափոխման համար ԱՄՆ:




























