Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն աշխատանքի գնալու ճանապարհին ընկել է հեծանիվից: Այս մասին հայտնում է Vesti.ua-ն:
«Կլիչկոյին ուղեկցում են թիկնապահները, բայց նույնիսկ նրանք չեն կարող փրկել կիեւյան ճանապարհներից, որոնք բոլորովին հարմարեցված չեն երկանվանի տրանսպորտի ահմար»,- ասվում է պարբերականի հաղորդագրությունում: Նշում են, որ նախկին բռնցքամարտիկն ընկել է այն պահին, երբ փորձում էր հեծանիվով բարձրանալ մայթեզր:
Ականատեսների վկայություններով, անցորդները շտապել են օգնության հասնել քաղաքապետին, բայց նա ինքնուրույն վեր է կացել, թափ տվել շորերը, նստել հեծանիվն ու շարունակել ճանապարհը դեպի քաղաքապետարան:
Հեծանիվով աշխատանքի գնալու իր որոշման մասին Կլիչկոն հայտնել էր ապրիլի 19-ին: «Թերություններից է այն, որ ոչ բոլոր մեքենավարներն են իրենց կոռեկտ պահում հեծանվորդների նկատմամբ: Ստիպված ենք լինում օպերատիվ բացատրական աշխատանքներ իրականացնել»:
Լրագրողների տվյալներով, Կլիչկոն վարում է Gocycle հեծանիվ, որի արժեքը Կիեւում սկսվում է 4.5 հազար եվրոյից:































