Գերմանական Լայպցիգ քաղաքում նախնական տվյալներով անհայտ անձինք գիշերը հրկիզել են հյուրանոցի կտուրը, որտեղ այդ պահին 27 հաճախորդ կար, հայտնում է Bild–ը:
Նշում են, որ կրակն արագ տարածվել է շենքում: Մարդկանց մեծամասնությունն արդեն քնած էր իր համարներում, սակայն հրշեջ ազդանշանը ժամանակին աշխատել է, փրկելով հյուրանոցում գտնվողների կյանքը: Հրդեհի պահին հյուրանոցում գտնվող 27 այցելուները անվտանգ դուրս են եկել շենքից ու չեն տուժել:
Փրկարարները հրդեհը մարել են մոտ երկու ժամում, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները:
Հիմա ոստիկանները սկսել են հետաքննել կատարվածը: Նախնական վարկածով, անհայտ անձիք հրկիզել են շենքի կտուրը, իսկ հետո փախել ավտոմեքենայով:





























