Հայտնի ուկրաինացի գործիչներ, փորձագետներ եւ գիտնականներ մասնակցել են Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովին։

Ապրիլի 2-ին Կիեւում կայացել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված համաուկրաինական համաժողով, որը կազմակերպել են Ուկրաինայի հայերի միությունն ու Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը։

AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ համաժողովին ներկա են եղել հայտնի գիտնականներ, ժողովրդական պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստներ։

Բացման խոսքով հանդես է եկել Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՈՒՀՄ գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը։