Ուկրաինան պատրաստ է միանալ Սեւծովյան նավատորմ ստեղծելու ՆԱՏՕ-ի նախաձեռնությանը։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է «112 Ուկրաինան»։

«Մենք դիտարկում ենք ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ սեւծովյան նավատորմ ստեղծելու նախաձեռնությունը Սեւ ծովում դաշինքի ներկայության ամրապնդման եւ անվտանգության ապահովման համար։ Ուկրաինան սիրով կմիանա այդ նախաձեռնությանը դաշինքի կողմից այն հաստատելուց հետո»,-ասել է Պորոշենկոն։

Բացի այդ, Պորոշենկոն կարծում է, որ Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության նոր մոտեցումները պետք է փոխարինեն արդեն գործողներին։