2015-ին Հայաստանը 93.5 տոկոսով է կատարել պետբյուջեի եկամուտների պլանը: Այս մասին ասվում է 2015-ին պետբյուջեի կատարման մասին զեկույցում, որի նախագիծը հաստատվել է Կառավարության ապրիլի 21-ի նիստի ժամանակ ու որը մոտ ապագայում կներկայացվի խորհրդարանին:
2015- ի արդյունքներով, փաստացի եկամուտները կազմել են 1167.7 մլրդ դրամ կամ փոփոխված պլանի 93.5 տոկոսը ( ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 2.43 մլրդ դոլար): Դրանք 2 տոկոսով կամ 23 մլրդ դրամով գերազանցել են 2014-ի փաստացի ցուցանիշը: Աճը հիմնականում բաժին է հասել ոչ հարկային եկամուտներին՝ պաշտոնական դրամաշնորհներին (նշված 23մլրդ աճիից 12.6 մլրդ-ը) ու այլ եկամուտներին (6.6 մլրդ):
Հարկային եկամուտների գծով աճը կազմել է 10.6 մլրդ դրամ կամ 1 տոկոս ( մասնավորապես եկամտահարկի հաշվին): Պետական տուրքերը նվազել են 669 մլրդ-ով կամ 17.5 տոկոսով:
Փաստացի ծախսերը կազմել են 1409 մլրդ կամ ճշտված պլանի 99.6 տոկոսը: Պետկազմակերպությունների արտամբյուջետային միջոցներից ծախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ կամ պլանի 97.4 տոկոսը:
Ծախսերը աճել են 14.1 տոկոսով, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ դրանց աճին՝ 2.4 տոկոսային կետով (ՀՆԱ 27.9 տոկոսը 2014-ի 25.5 տոկոսի փոխարեն):
Պետբյուջեի եկամուտները կազմել են ՀՆԱ 23.1 տոկոսը 2014-ի 23.6 տոկոսի համեմատ: Այդ թվում հարկային եկամուտները կազմել են ՀՆԱ 21.2, տոկոսը՝ 2014-ի 22 տոկոսի համեմատ:
2015-ին Հայաստանը 93.5 տոկոսով է կատարել պետբյուջեի եկամուտների պլանը

Հասանելի է
русский



























