Հայաստանում եզդիների իրավունքներն իրոք պաշտպանված են։ Այս մասին ապրիլի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ազգությամբ եզդի իրաքցի հոգեւոր գործիչ Աջի Խեյրին, որը հիմա բնակվում է Գերմանիայում։

Նրա խոսքով՝ որտեղ էլ որ գտնվեն եզդիները՝ Իրաքում, թե Գերմանիայում, նրանք իրենց հայրենիքն են համարում նաեւ Հայաստանը, քանի որ այնտեղ նրանց իրավունքները պաշտպանված են։ «Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի իշխանությունները նպաստում են եզդիների կրոնի պահպանմանը, մենք դպրոցական դասագրքեր ունենք, եզդիները կարող են սովորել մայրենի լեզուն»,- նշել է Խեյրին։