2016-ին Էկոնոմիկայի նախարարության ստորաբաաժանումները ուսումնասիրելու են ԵՄ-ի ու ԵՏՄ-ի 5 ոչ սննդային չափորոշիչները: Այս մասին ասվում է Հայաստանում որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թ. ծրագրում,  որը հաստատվել է կառավարության ապրիլի 21-ի նիստի ժամանակ: 
Մասնավորապես արտահանումը թեթեւացնելու նպատակով շարունակվելու են եվրամիության գործնական չափորոշիչների կիրառմանն ուղղված աշխատանքները: Բացի դրանից ձեռք կբերվեն լաբորատոր սարքեր ցածր վոլտաժի սարքերի անվտանգությունը ստուգելու համար: Ծրագրվում է նաեւ աշխատանք ԵՄ –ի հետ չափորոշիչների ներդաշնակեցման ուղղությամբ: Մասնավորապես համեմատվելու են ոչ արդյունաբերական ապրանքների նկատմամբ ԵՄ-ի ու ԵՏՄ-ի հինգ գործող չափորոշիչները: Իսկ այդ նույն ոլորտից ԵՏՄ չորս չափորոշիչները համադրվելու են ազգային տեխկանոնակարգերի հետ: