Ռուսաստանը վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն, վերականգնեն բանակցային գործընթացը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հիմա պետք է զսպվածություն ցուցաբերել, կայունությունը վերականգնելու ուղղությամբ աշխատել։ Վստահ ենք, որ կողմերը պետք է վերականգնեն բանակցային գործընթացը, որը ուղղված է լինելու կայուն խաղաղ կարգավորման հասնելուն»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ կողմերը պետք է ակտիվացնեն աշխատանքը ռազմական ռիսկերի նվազեցման համար, իսկ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։





























