«Սեւան Ակվա» ՓԲԸ-ն Սեւանա լճի ափին ձկնաբուծական մոդուլներից մեկի կառուցման թույլտվություն է ստացել: Այդ մասին որոշումն ընդունվել է ապրիլի 21-ին Հայաստանի կառավարության նիստին:
Հիշեցնենք, որ մեկ այլ նախատեսված հատվածում` Լիչք գյուղում (դարձյալ առափնյա գոտում) շինարարություն արդեն իրականացվում է: Ընկերությունը նախատեսել է Սեւանում ձկնաբուծարան, ինչպես նաեւ վերամշակման գործարան (ապխտման եւ պահածոների համար) կառուցել: Մինչեւ 2023 թվականն անհրաժեշտ ներդրումները գնահատվում են 66 մլրդ դրամ (մոտ 162 մլն դոլար): Արտադրանքի 75 տոկոսը նախատեսված է արտահանել:





























