Հայերի ու եզդիների ցեղասպանությունները իրականացվել են նույնատեսակ գաղափարախոսությունների հիման վրա: Այս մասին ապրիլի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայից Գերմանիա տեղափոխված ակտիվիստ Նաջատ Չելկին, որը զբաղվում է եզդիների իրավունքների պաշտպանությամբ:
Նրա խոսքով հետագա ցեղասպանությունը կանխելու համար իրականում շատ կարեւոր է, որ Իրաքի հյուսիսում եզդիների ինքնավարություն ստեղծվի: «Միայն դրանից հետո տեղի եզդիներն ու քրիստոնյա ժողովուրդները կփրկվեն»,- շեշտել է Նաջատ Չելկին: Հայաստանը, հավելել նա, այն սակավաթիվ երկրներից է, որոնք միջազգային հարթակներից խոսում են Իրաքում եզդիների ցեղասպանության մասին:




























