Իսպանիայի ազգային դատական պալատը սեպտեմբերի 27-ին թույլտվություն է տվել Վրաստան էքստրադիցիայի ենթարկել ռուս-վրացական մաֆիայի պարագլուխ Զաքարի Քալաշովին՝ «Շաքրո-կրտսեր» մականունով: Ինչպես նշում է իսպանական EFE տեղեկատվական գործակալությունը, Քալաշովը 2010թ. ամռանը դատապարտվել է 7,5 տարվա բանտարկության եւ 20 միլիոն եվրո տուգանքի` գումարների լվացման համար:
Վրաստանում նրան 18 տարվա բանտարկություն է սպառնում մի շարք հանցագործությունների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Քալաշովը հայտնի «օրենքով գող» Ասլան Ոսւսոյանի՝ «Դեդ Հասանի» մտերիմ ընկերն է:
Ուսոյանի դեմ վերջերս մահափորձ է իրականացվել, սակայն Ռուսաստանի ամենահայտնի քրեական հեղինակությունը ողջ էր մնացել:

























