Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ դեսպան Ալեքսանդր Վերշբոուն, որն այսօր հանդիպել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհապաղ պահանջվում է լարվածության թուլացում եւ դիվանագիտական առաջընթաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», - գրել է Ալեքսանդր Վերշբոուն: