Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանել է Երեւան: Այստեղ նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բանակցություններ է ունենալու նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կլինի: