Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտոյի պրեֆեկտուրայում 9 օրվա ընթացքում 793 երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերեւութաբանական վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Կյուսյու կղզու Կումամոտոյի պրեֆեկտուրայում ապրիլի 14-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Ապրիլի 16-ին գրանցվել էր նախորդից 16 անգամ ավելի հզոր երկրաշարժ։
Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 48-ի, եւս երկու մարդ նախկինի պես անհետ կորած է համարվում։



























