Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող «Դատական համակարգի անկախության եւ անկողմնակալության ամրապնդումը» թեմայով բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին կարճատեւ հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ եւ նրան ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները:
Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ շահագրգիռ կողմերի հետ ընթացող հանդիպումների ընթացքը:
Հանդիպման ավարտին նախարարն անդրադարձել է նաեւ ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին:




























